Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը՝ երկարաձգելու ռուսական նավթի վաճառքի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների թուլացումը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, փոխանցում է Euractiv պարբերականը։
Դոմբրովսկիսի խոսքով՝ Եվրամիությունում կարծում են, որ այժմ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ժամանակը չէ։ Նա նշել է, որ նման քայլերը կարող են մեծացնել Մոսկվայի ֆինանսական եկամուտները՝ հատկապես Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի և էներգակիրների գների աճի ֆոնին։