Ֆրանսիայի Ազգային ժողովը որոշել է 36 մլրդ եվրոյով ավելացնել ռազմական ծախսերը

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել է 2024-2030 թվականների ռազմական ծախսերի պլանավորման թարմացված օրենքը, որը նախատեսում է ռազմական ծախսերի ավելացում մինչև 436 մլրդ եվրո, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախագծին 440 անդամ քվեարկել է կողմ, 122-ը՝ դեմ:

Այնուհետև տեքստը կներկայացվի Սենատ՝ խորհրդարանի վերին պալատ:

Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը նշել է, որ «թարմացված օրենքը կօգնի արձագանքել ժամանակակից սպառնալիքներին»: «Ավելի շատ զինամթերք, ավելի շատ անօդաչու թռչող սարքեր, նորացված կործանիչ ավիացիայի կառուցվածք, վերաիմաստավորված տանկային ուժեր և տիեզերական ոլորտում վերահսկողության վերադարձ: Ահա թե ինչ ենք մենք առաջարկում այս տեքստում», – ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը:

Ինչպես նախկինում հայտնել էր Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը, երկրի պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 115.6%-ին՝ գերազանցելով 3.4 տրիլիոն եվրոն։

Leave a Comment