Շիրակի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրшվորներից 2-ը երեխաներ են


Այսօր՝ մայիսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 2/29 հասցեի դիմաց բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։


 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։


        


 Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Opel»-ներից մեկը կողաշրջվել է։


 


Leave a Comment