Աշխարհի լավագույն մասնագետներն են մշակում Երևանի բեռնաթափման մեր ծրագիրը. Կարապետյան 

Աշխարհի լավագույն մասնագետներից մեկն աշխատում է Երևանի տրանսպորտի բեռնաթափման ծրագրի վրա, Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Երևանում խցանումների հարցը շատ լուրջ է, սակայն Երևանն աշխարհի ամենամեծ քաղաքը չէ, և այդ խնդիրը հնարավոր է հեշտությամբ լուծել, նշել է Կարապետյանը։

Քաղաքական գործիչը տրասնպորտային համակարգի բարեփոխման վերաբերյալ իրենց ուժի ծրագրի այլ մանրամասներ չցանկացավ բացահայատել, միայն նշեց, որ Երևանի բեռնաթափման ծրագիրը պետք է լինի գործնական և ունենա տնտեսական հիմնավորում, որպեսզի պետությունը միջոցներ ներդնի։

ԶԼՄ-երը մայիսի 19-ին գրել էին, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը նախաձեռնել է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման լայնածավալ ծրագիր, որը ներառում է մայրաքաղաքի շուրջ նոր շրջանաձև ճանապարհի կառուցում, մետրոպոլիտենի ցանցի ընդլայնում՝ 9 նոր կայարաններով, և անցում էլեկտրական ավտոբուսների։ Ըստ մամուլի՝ ծրագրի բացառելու է տրանսպորտի սակագնի բարձրացումը և նախատեսելու է արտոնություններ սոցիալական տարբեր խմբերի համար։

Leave a Comment