ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը խմբագրությանը պարզաբանել է՝ այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ФСБ։
Ըստ նույն աղբյուրի՝ սովորաբար այսպես նշվում են ФСБ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիները կամ ոչ հրապարակային տեղեկատուները։
Հետաքննության հեղինակը նաև մեջբերում է Կարապետյանի մերձավոր շրջապատին ծանոթ աղբյուրի խոսքերը, ըստ որոնց՝ «Սամվելը երբեք քաղաքականության մեջ քիթը չի խոթել», սակայն «երբեք չէր մերժում Կրեմլին ֆինանսական նուրբ խնդրանքներում»։
Նույն աղբյուրի պնդմամբ՝ վերջին շրջանում նրան «ուժեղ ճնշել են»՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու և «Ուժեղ Հայաստան» դաշինքը ձևավորելու համար։
The Insider-ի հրապարակման մեջ Կարապետյանը ներկայացվում է որպես այն գործիչներից մեկը, որոնց միջոցով, ըստ պարբերականի, Մոսկվան փորձում է պահպանել ազդեցությունը Հայաստանում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Factor TV-ն կփորձի հրապարակված փաստաթղթի և հոդվածում արված պնդումների վերաբերյալ ստանալ նաև Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների մեկնաբանությունը։
Հետաքննության ամբողջ թարգմանությունը՝ քիչ ուշ։