Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների  բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն տեղեկացնում են՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։

Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  • բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment