Կալիֆոռնիայի դաշնային դատարանը միաձայն վճռով լիակատար հաղթանակ է շնորհել Սեմ Ալթմանին և «OpenAI» ընկերությանը՝ Իլոն Մասկի դեմ ամիսներ տևող դատական պայքարում։
Դատարանն անհիմն է համարել Մասկի պնդումներն այն մասին, թե Ալթմանն ու ընկերության նախագահ Գրեգ Բրոքմանը խախտել են հիմնադրման պայմանագիրը և ապօրինի հարստացել։
Ավելին, դատարանն արձանագրել է, որ Մասկի հայցը (ներկայացված 2024 թ.) ժամկետանց է. «OpenAI»-ը հաջողությամբ ապացուցել է, որ Մասկը դեռ 2017 թվականից քաջատեղյակ է եղել ընկերության՝ կոմերցիոն կառուցվածքի անցնելու պլաններից, ինչը դուրս է գալիս վաղեմության ժամկետի եռամյա սահմանից:
Այս վճիռը կանաչ լույս է վառում «OpenAI»-ի առջև՝ ընթացիկ տարվա վերջին մոտ 1 տրիլիոն դոլար գնահատմամբ բորսա դուրս գալու (IPO) համար։ Մասկի փաստաբանները հայտարարել են վճիռը բողոքարկելու մտադրու
