Կիևին հաջողվել է համոզել Ռիգային և ստանալ Լատվիայի համաձայնությունը. ՌԴ ԱՀԾ

Կիևին հաջողվել է համոզել Ռիգային և ստանալ Լատվիայի համաձայնությունը. ՌԴ ԱՀԾ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նախապատրաստվում են նոր հարվածների շարք հասցնել ՌԴ թիկունքային շրջանների ուղղությամբ։ 

Ռուսական հետախուզության տվյալներով՝ Կիևը չի սահմանափակվելու միայն Մերձբալթյան երկրների կողմից տրամադրվող օդային միջանցքների օգտագործմամբ, այլ նախատեսում է անօդաչու թռչող սարքերն արձակել հենց այդ պետությունների տարածքից։ 

Գերատեսչությունից հայտնում են, որ ուկրաինական կողմին հաջողվել է համոզել Ռիգային և ստանալ Լատվիայի համաձայնությունը գործողության իրականացման համար՝ չնայած Մոսկվայի հնարավոր պատասխան հարվածի թիրախ դառնալու լատվիական կողմի մտավախություններին։ 

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը միևնույն ժամանակ հավելել է, որ հետախուզության ժամանակակից միջոցները թույլ են տալիս հստակորեն ֆիքսել ԱԹՍ-ների մեկնարկային կետերի կոորդինատները։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment