Նեյմարը կարևոր խաղացող կլինի մեզ համար. Անչելոտի

Նեյմարը կարևոր խաղացող կլինի մեզ համար. Անչելոտի

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հրավիրվելը 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։ 

«Սան2ոսի» 34-ամյա հարձակվողը ընդգրկվել է թիմի վերջնական հայտացուցակում՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք վնասվածքների պատճառով 2023 թվականից ի վեր չէր խաղացել ազգային թիմում:

Անչելոտիի խոսքով՝ մարզչական շտաբն ամբողջ տարվա ընթացքում վերլուծել է ֆուտբոլիստի մարզավիճակը և արձանագրել, որ վերջին շրջանում Նեյմարը կայունություն է ցուցաբերել։

«Նեյմարը կարևոր խաղացող կլինի մեզ համար Աշխարհի առաջնությունում։ Մենք ամբողջ տարին վերլուծել ենք Նեյմարի իրավիճակը։ Մենք տեսել ենք, որ նա ցուցաբերել է կայունություն և լավ ֆիզիկական վիճակում է եղել այս վերջին ժամանակահատվածում», – ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment