Առավոտյան տրամադրությունը մեկ բառով. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Այս առավոտ խոսելու ենք «ամենաառավոտային» բառերի մասին: Ո՞ր բառն եք ամենաշատն օգտագործում հենց արթնանալուց հետո․ «սուրճ», «բարի լույս», «ուշացա՞», թե՞ գուցե մի բոլորովին անսպասելի արտահայտություն:

Իսկ ո՞րն է ձեր ամենատարօրինակ կամ ամենազվարճալի առավոտյան սովորությունը։ Արթնանալուց անմիջապես հետո երաժշտությո՞ւն եք միացնում, խոսո՞ւմ եք ինքներդ ձեզ հետ, թե՞ օրը սկսում եք միայն մեկ հատուկ արարողությամբ:

Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը.

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ

Leave a Comment