Փաշինյանը ոստիկաններին հրահանգեց հավաքի վայրից հեռացնել զոհվածի պապիկին

Ազատի կացարանում այրված զինվորի պապիկի թևերը ոլորեցին, բերանը փակեցին ու տարան. հրահանգ էին կատարում:

Սպիտակ քաղաքում ՔՊ քարոզարշավին Փաշինյանի ելույթի ժամանակ քաղաքացիներից մեկը բացականչում էր. «Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վառեց»։

Խոսքերի հեղինակն Ազատի կացարանում այրված զինվորներից մեկի պապիկն էր։

Փաշինյանն իր երկրպագուներին կոչ արեց անտեսել պապիկին, ըստ նրա, այրված զինվորի պապիկին փող են տվել, որ գա։

Նա ոստիկաններին հրահանգեց հավաքի վայրից հեռացնել տարեց մարդուն։

Leave a Comment