Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40 հազար դրամ ամսավճար՝ 1.5 տարի ծառայության ողջ ընթացքում։
Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով կուսակցության ծրագրի դրույթները։