Նոր նշանակում Հայաստանի զինվորական քննչական գլխավոր վարչությունում – Նորություններ 19.05.2026

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ Կառլեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ:

Կառլեն Արարատի Աբազյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2014-2026 թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
2013-2014 թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ՀԿԳ քննիչ,
2012-2013 թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ավագ քննիչ,
2010-2012 թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի քննիչ։

Կրթություն

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2007-2009 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a Comment