Սլովակիան ռուսական գազի այլընտրանքային պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ

Սլովակիան նախատեսում է Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքել առնվազն տասը տարով, RBC-Ukraine-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի նախագահ Թոմաշ Տարաբան։

Տարաբայի խոսքով՝ Ադրբեջանը Սլովակիայի համար «շատ հուսալի գործընկեր է» իր էներգամատակարարման դիվերսիֆիկացման գործում։ Կողմերը քննարկում են, թե որ խողովակաշարերի շուրջ կարելի է բանակցել և որ պարտավորություններով։

Ադրբեջանական SOCAR ընկերությունն արդեն բանակցություններ է վարում Սլովակիայի խոշորագույն էներգետիկ օպերատոր SPP-ի հետ։ 2024 թվականին Ադրբեջանը Սլովակիային գազ կմատակարարի փորձնական պայմանագրով։

 

 

Leave a Comment