ԱՄՆ-ում ողբերգական հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

ԱՄՆ-ում ողբերգական հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ողբերգական հրաձգություն է տեղի ունեցել տեղի իսլամական կենտրոնում, որի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Իրավապահների տվյալներով՝ դեպքը քննվում է որպես հնարավոր ատելության հողի վրա կատարված հանցագործություն։

Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել են հակաիսլամական գրություններ և ռասիստական բովանդակությամբ երկտող։

Հարձակման մեջ կասկածվող 17 և 19 տարեկան երկու դեռահասներին քիչ անց հայտնաբերել են հարակից տարածքում կայանված մեքենայի մեջ՝ մահացած. քննության նախնական վարկածով՝ նրանք ինքնասպանություն են գործել։

Դեպքին արձագանքել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իրավիճակն անվանելով սարսափելի և նշելով, որ արդեն ստացել է կատարվածի վերաբերյալ նախնական տվյալները։ Իրավապահները շարունակում են հետաքննությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment