Ընտրություններին ընդառաջ ԶՈւ-ում ցուցակագրում են զինծառայողներին. ԶԼՄ – armeniatoday.am

Զինված ուժերում ցուցակագրում են զինծառայողներին՝ ընտրություններին նրանց ընտանիքի անդամների մասնակցությունը ստուգելու համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Օրաթերթի աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողներին զգուշացրել են, որ ստուգվելու է՝ արդյոք նրանք և իրենց ընտանիքի անդամները մասնակցել են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։  Ըստ պարբերականի, այնուհանդերձ, չի հստակեցվել, թե ում օգտին պետք է քվեարկել։

Այս գործընթացը դժգոհություն է առաջացրել, քանի որ չեղարկվել են նաև այդ օրերի համար պլանավորված արձակուրդները, հավելել է պարբերականը։

ԶԼՄ-երը մարտի վերջին գրել էին, որ նախընտրական տրամաբանությամբ պայմանավորված Պաշտպանության նախարարությունը պահանջել է, որ արցախցի զինծառայողների ընտանիքների անդամները հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստանան։

Leave a Comment