ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ հարցազրույցում անդրադարձել է նախարարության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ՆԳՆ ոստիկանության հենասյունային ուղղությունների աշխատանքին, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։
«Մասնավորապես՝
Հայաստանը միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման հարցով․ Գործողությունների ծրագիրը լիովին համահունչ է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին,
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը գերազանցել է մեկնածներին․ մուտք է գործել 8660-ով ավելի քաղաքացի,
Կենսաչափական նոր անձնագրերի դիզայնի ընտրության ժամանակ առաջնային է համարվել անվտանգության ապահովումը՝ անձի ինքնության ավելի բարձր մակարդակի երաշխավորման և կեղծումների բացառման նպատակով,
ՆԳ նախարարության նկատմամբ վստահության մակարդակն աճել է, դժգոհողների թիվը՝ նվազել,
նախընտրական շրջանում հանցավորության թվի աճի վերաբերյալ շահարկումները մանիպուլատիվ բնույթ են կրում․ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցավորության 3,2% նվազում,
իրավապահ համակարգը պատրաստ է խորհրդարանական ընտրություններին․ Հայաստանում ազատ և անկախ ընտրությունների փաստն այլևս անշրջելի է,
թմրամիջոցների շրջանառությունը համաշխարհային մարտահրավեր է, դեռահասների շրջանում դրա տարածվածության մասին պնդումները մանիպուլատիվ են․ 2025 թվականին արձանագրվել է անչափահասների ներգրավվածությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք,
նոր ձևավորված Ոստիկանության գվարդիան կարճ ժամանակում բացահայտել է շուրջ 500 հանցագործության դեպք,
Պարեկային ծառայությունում համակարգային կոռուպցիա չկա․ «Գաղափարական փոփոխություն կա. հանցավորության շուրջ 1/3-ը բացահայտում են պարեկները»»,-ասված է հաղորդագրության մեջ: