Քրեական ոստիկանության Տավուշի մարզի աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով հերթապահում են Իջևանում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում, հսկում, թե ովքեր են ելումուտ անում, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշել է, որ ոստիկանության աշխատակիցները հիմնականում Տավուշի մարզի բնակիչներ չեն և հույս են ունեցել, որ իրենց չեն ճանաչի, սակայն բնակիչները նույնականացրել են նրանց։
Սա, ըստ թերթի, վրդովմունք է առաջացրել իջևանցիների շրջանում, ովքեր այս ամենը համարում են հանրությանն ահաբեկելու գործողություններ։
