ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․
«Ղարաբաղյան պսևդոէլիտայի ցանկացած ներկայացուցիչ, որը խոսում է իբր 5000 զոհի մասին, ներառյալ՝ դիմակավոր փսլնքոտները, պետք է հիմնավորեն՝ ինչո՞ւ են ողջ, հազարավոր ՀՀ երիտասարդներ զոհվել են իրենց համար։ Հիմա էլ եկել են ՀՀ-ում ուզում են ներքին բախումներ և ՀՀ-ն ներքաշել արտաքին բախումների մեջ։
Ղարաբաղյան պսևդոէլիտան, որը պատանդի կարգավիճակում է պահել և՛ Ղարաբաղի, և՛ ՀՀ ժողովրդին, այս քաղաքական պրոցեսի արդյունքում պետք է ծնկի բերվի։ Խոսքը պատերազմի եռագլուխ կուսակցության մասին՝ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ և «Հայաստան» դաշինք։ Դրանք նաև Հայաստան անունն են գողացել և Հայաստանն անունը պետք է վերցվի դրանցից՝ որպես ապօրինի ձեռք բերված գույք։ Սա է առաջիկա քաղաքական օրակարգը, և մենք այդ օրակարգը պետք է իրականացնենք՝ առանց ՀՀ-ին համակած ուրախությունը կորցնելու»։
