Մեր առաջնահերթությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի պահպանումն է. Ֆիդան



Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պահպանումն է։ Այս մասին նա հայտարարել է իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։



Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ գլոբալ հետևանքներ կունենա։


«Մենք ցանկանում ենք հավատալ, որ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները հասկանում են սա և տեսնում են կայուն խաղաղության անհրաժեշտությունը», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։


 Նա նշել է, որ բանակցությունների հիմնական նպատակն է կանխել Իրանի կողմից ուրանի հարստացումը մինչև միջուկային զենքի համար պիտանի մակարդակներ։ 

Հաքան Ֆիդանը նաև նշել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո հարստացված ուրանը թաղվել է փլատակների տակ և անհասանելի է դարձել մեծ թունելների փլուզման պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment