
Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, ևս 8 մարդ վիրավորվել է, հաղորդում է BBC–ն:
Հարձակումը տեղի է ունեցել Մերսին նահանգի Տարսուս շրջանում գտնվող ռեստորաններից մեկում։
Կրակոցներից հետո հարձակվողը փախել է ավտոմեքենայով։ Ոստիկանությունը լայնածավալ գործողություն է սկսել նրան որոնելու համար։
Ավելի ուշ թուրքական լրատվականները հայտնել են, որ 37-ամյա հարձակվողը նախ սպանել է իր նախկին կնոջը, ապա մեքենայով հասնելով Քադելի Դյորթլեր թաղամասի ռեստորան, կրակ է բացել դրսում գտնվողների վրա: Սեփականատեր Սաբրի Փանը և աշխատակից Ահմեթ Էրջան Ջանը զոհվել են։
Փախուստի ճանապարհին տղամարդը նաև կրակել և սպանել է Քաբուրգեդիգում կենդանիներ արածեցնող Յուսուֆ Օքթային և բեռնատարի վարորդ Աբդուլլահ Քոջային։
Փախուստի ճանապարհին նա նաև վիրավորել է 8 մարդու՝ ենթադրաբար կանանց ու երեխաների: