Մեքսիկայում անհայտ անձինք հրազենով սպանել են 10 հոգանոց ընտանիքի


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող Պուեբլա նահանգում անհայտ անձանց հարձակման հետևանքով՝ 10 մարդ է զոհվել, սոցիալական ցանցերում հայտնել է տեղական Հանրային անվտանգության նախարարությունը։

Նրանք պարզաբանել են, որ վեց տղամարդ, երեք կին և մեկ աղջիկ ստացել են կյանքին սպառնացող վնասվածքներ։

Մեքսիկական լրատվամիջոցների տվյալներով՝ անցյալ գիշեր Թեսկալապա քաղաքի ագարակի վրա կատարված հարձակման հետևանքով՝ զոհվել է մի ամբողջ ընտանիք։ Հեռախոսակապի և ինտերնետի խնդիրների պատճառով՝ բժշկական անձնակազմը չի կարողացել ժամանակին բուժօգնություն ցուցաբերել։

Կանանցից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment