Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, ևս 8 մարդ վիրավորվել է, հաղորդում է BBC–ն: Նշվում է, որ
հարձակումը տեղի է ունեցել Մերսին նահանգի Տարսուս շրջանում գտնվող ռեստորաններից մեկում։
Կրակոցներից հետո հարձակվողը փախել է ավտոմեքենայով։ Ոստիկանությունը լայնածավալ գործողություն է սկսել նրան որոնելու համար։