Ալիևն օկուպացված Արցախի Ակնա քաղաքը համեմատել է Հիրոսիմայի հետ


Միջազգային


Մեր կառավարության առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից մեկը Ղարաբաղի և այսպես կոչված Արևելյան Զանգեզուրի վերականգնումն է։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Համաշխարհային քաղաքային ֆորումի 13-րդ նստաշրջանի բացման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ Ղարաբաղը և այսպես կոչված Արևելյան Զանգեզուրը գրեթե երեսուն տարի իբր գտնվել են հայկական օկուպացիայի տակ:

Ալիևը խոսել է նաև օկուպացված Ակնայի մասին և այն համեմատել Հիրոսիմայի հետ.

«Մենք այն անվանում ենք «Կովկասի Հիրոսիմա», քանի որ քաղաքը գործնականում այլևս գոյություն չունի»,-նշել է Ալիևը:


Leave a Comment