Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Սա «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագ է: Պարզվում է Արեվմտյան Ադրբեջանի Էրիվանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշարձանի փոխարեն՝ աշխարհի ամենախոշոր մզգիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը… և այսպես շարունակ: Իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է: Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնոց է առաջանում:
Քաղաքական ուժերին և որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն:
Հազար անգամ ամոթ…»։
