Մոսկվան լրջագույն ակնկալիքներ ունի Պուտինի՝ Չինաստան կատարելիք պաշտոնական այցից. Պեսկով




 

Sputnik. Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանն ունեն բազմակողմ հարաբերություններ։


 


Մոսկվան լրջագույն ակնկալիքներն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՉԺՀ կատարելիք պաշտոնական այցից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


 


Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները բազմակողմ են։


 


«ՌԴ–ի և ՉԺՀ–ի հարաբերություններն իսկապես շատ բազմակողմ են, և բացի առևտրատնտեսական փոխգործակցությունից, ակտիվորեն զբաղվում ենք կրթության ոլորտում շփումներով։ Ի դեպ, և՛ կրթության, և՛ բժշկության, և՛ մշակույթի, այսինքն՝ բոլոր հնարավոր ոլորտներում կբացվի ռուս-չինական համագործակցության տարի», – ասել է Պեսկովը։


 


Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 19-20-ին պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Առաջնորդները կքննարկեն Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները և միջազգային հարցեր։


 


Բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել համատեղ հայտարարություն և փաստաթղթերի փաթեթ:


 


 


Leave a Comment