Իրանը կոչնչացնի Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները, Fox News-ի փոխանցմամբ` հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի խոսնակ, գնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը կանխել են մեկ նավի անցումը Հորմուզի նեղուցով։ Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները մոտ ապագայում կհանվեն շահագործումից»,- սպառնացել է նա։
Զոլֆաղարին հավելել է, որ Իրանը մտադիր է կառուցել «նոր կարգ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ հարվածների ծրագրեր, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի շարունակել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ Հարձակման թիրախների թվում են իրանական էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքները։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի և ԱՄՆ վարչապետի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ։
Հեռուստատեսությունը մանրամասնել է, որ Պենտագոնը մի քանի ծրագիր է պատրաստել Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար, եթե Թրամփը որոշի վերսկսել ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ։ CNN-ի հաղորդմամբ՝ թիրախների ցանկում ներառված են Իրանի էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքները։
