Որքա՞ն կարող ենք հեռու գնալ Ռուսաստանից. «Կիրակի» — Հայաստանի Հանրային Ռադիո

Արտաքին քաղաքականությունը կարևոր է երկրների համար, բայց հատկապես՝ փոքր երկրների, սակավ ռեսուրս ունեցող երկրների համար, քանզի այն, երբեմն, այդ պետությունների անվտանգության ապահովման միակ գործիքն է։ Հայաստանը նախորդ շրջանի, թերևս, ամենից հայտնի օրինակներից է։

Հայաստանյան նախընտրական խոստումներից ու արտաքին քաղաքականությանը վերաբերող Երևանում հնչող հայտարարություններից հետո գալու է այդ ուղղությամբ՝ արտաքին, անվտանգային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակը։ Հյուրընկալել ենք քաղաքական վերլուծաբան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանին։

Յուրաքանչյուր կիրակի «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։

Leave a Comment