Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Hyundai Elantra-ն և Ford Fusion-ը

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Hyundai Elantra-ն և Ford Fusion-ը

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են «Hyundai Elantra» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Ford Fusion»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանաչ գազոնում տեղադրված երկաթե ճաղավանդակին և մասամբ հայտնվել կանաչ գոտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment