Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել Սամբոյի Եվրոպայի չեմպիոն, հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Ֆեդերացիայից նաև տեղեկացրել են, որ Մայիս Ներսեսյանը դարձել է Սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն, Կարեն Սարգսյանը՝ Եվրոպայի չեմպիոն։
Առաջնության մրցումային երկրորդ օրը մրտական սամբոյի 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Գևորգ Ազատյանը։
Առաջնությունն անցկացվում է մայիսի 16-ին և 17-ը։
