«Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է, քաղաքացու վճարած աշխատավարձի հարկերից մարել 1,5 տարվա չմարած վարկը

Հայաստանն աշխարհում ամենաշատ ջուր ունեցող երկրների թվում լինելով, երբ մեկ մարդուն համար նորմայից երկու անգամ շատ ջուր կա, օգտագործում ենք ջրի միայն 5 %-ը, մնացած 95%-ը կորչում է:

Մեծամորում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա առաջարկել է Արարատյան դաշտի ջրի խնդիրը լուծել Սևան-Հրազդան կասկադ Արփա-Սևան ջրատարով լրացուցիչ 70 մլն խորանարդ մետր ջուր ուղղելով։ Կարապետյանն անդրադարձել նաև վարկերի տոկոսներին։

«Վրաստանում երկրի ղեկավարը գործարար է՝ վարկերը 8 % է, իսկ Հայաստանում՝ երկրի ղեկավարը լրագրող է՝ վարկերը՝ 24%։

«Ուժեղ Հայաստանը» առաջարկում է, որ եթե քաղաքացին 1,5 տարի չմարած վարկ ունի,  ապա  տվյալ քաղաքացու վճարած աշխատավարձի հարկերից վարկը մարվի»։

Leave a Comment