Խափանում՝ Մետրոպոլիտենի աշխատանքում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ

Խափանում՝ Մետրոպոլիտենի աշխատանքում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ

Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում, տեղեկացնում է Երևանի Մետրոպոլիտենը։

«Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։

Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։

Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասվում է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ;

Գնահատեք հոդվածը

Leave a Comment