Իրանական «Fars» լրատվական գործակալության հրապարակած վերջին տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ առաջադրել է հինգ նախապայման։ Այս պահանջները վերաբերում են ինչպես Իրանի միջուկային ծրագրին և ֆինանսական ակտիվներին, այնպես էլ տարածաշրջանային հակամարտություններին։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Վաշինգտոնի կողմից ներկայացված հիմնական պայմաններն են.
1․ ԱՄՆ-ի կողմից որևէ փոխհատուցման կամ վնասի վճարման բացառում,
2․ Իրանից 400 կգ ուրանի դուրսբերում և հանձնում ԱՄՆ-ին,
3․ Իրանի միջուկային հաստատություններից միայն մեկ համալիրի գործունեության պահպանում,
4․ Իրանի սառեցված ակտիվների անգամ 25%-ի վերադարձի (վճարման) մերժում,
5․ Բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման պայմանավորում բանակցությունների անցկացմամբ։
