Իրանը մշակել է Հորմուզի նեղուցում երթևեկության կառավարման մեխանիզմ – armeniatoday.am

Իրանը մշակել է Հորմուզի նեղուցում երթևեկության կառավարման մեխանիզմ, որը շուտով կներկայացվի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին։ 

Նրա խոսքով՝ այս մեխանիզմից կկարողանան օգտվել միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը։ Մեխանիզմի շրջանակներում մատուցվող մասնագիտացված ծառայությունների համար կգանձվեն վճարներ։

«Այս երթուղին կմնա փակ, այսպես կոչված, «Ազատություն» նախագծի (ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցում նավերի տարանցիկ փոխադրումը կազմակերպելու կասեցված գործողություն – խմբ․) օպերատորների համար»,- մանրամասնել է Ազիզին։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։

Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ 

Leave a Comment