«Հրապարակե՛ք մեր հերոսների անունները։ Զինկոմիսարիատներում ցուցակներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ». Ռոբերտ Քոչարյան

«Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք պատերազմի զոհերի թիվն ավելացնում։ Հատկապես մի պաշտոնյա կա՝ Հայաստանի ամենից շատ թքող, մարդկանց երեսին թքող պաշտոնյան»։ Վեդիում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իմ հարցը հետևյալն է․ երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, մարդիկ անուն-ազգանուն ունեցե՞լ են, թե՞ ոչ»,- նշել է նախագահը։

Քոչարյանի խոսքով՝ իրենց պահանջը հետևյալն է՝ հրապարակել հերոսների անունները։

«Հարգե՛ք այդ մարդկանց հերոսությունը։ Տպագրե՛ք, մի հուշամատյան կազմե՛ք, թող բոլորն իմանան, թե ինչ է եղել։ Եթե մենք սխալվում ենք քանակի հարցում, ներողություն կխնդրենք։ Այն ժողովուրդը, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում»,- ընդգծել է նախագահը։

Leave a Comment