Հարավային Լիբանանի Նաբաթիե շրջանի Հարուֆ գյուղում գտնվող քաղաքացիական պաշտպանության կենտրոնի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք բուժաշխատող։
Այս մասին շաբաթ օրը հայտնել է Լիբանանի պետական Ազգային լրատվական գործակալությունը:
«Նաբաթիե շրջանի Հարուֆ քաղաքում գտնվող Իսլամական բժշկական ասոցիացիայի քաղաքացիական պաշտպանության կենտրոնի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք բուժաշխատող», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նաև հաղորդվել է, որ հարվածի հետևանքով վիրավորվել է 22 մարդ։
Նախկինում հաղորդվել էր երեք զոհի և մեկ վիրավորի մասին։