Ստեփանավանում հրդեհից վնասվել են բնակելի տան տանիքը և սենյակները – armeniatoday.am

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում Աղայան փողոցում գտնվող բնակելի տանը հրդեհ է բռնկվել, հայտնել է Փրկարար ծառայությունը։

Հրդեհի մասին հաղորդում ծառայությունը ստացել է ժամը 23:12-ին, մեկուսացրել ժամը 00:08-ին և ամբողջությամբ մարել ժամը 02:05-ին։ Վնասվել է շենքի տանիքի մոտ 156 քառակուսի մետր մակերեսը և երեք սենյակ՝ գույքով։

Ըստ հայտարարության՝ հրդեհի հետևանքով տուժած անձինք չկան։

Leave a Comment