Ուկրաինան շարունակում է անօդաչուներով գրոհել Մոսկվայի ուղղությամբ


Միջազգային


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է 24 ժամվա ընթացքում Մոսկվայում 12-րդ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

«Եվս մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ», – ասվում է քաղաքապետի հայտարարության մեջ։

Մի փոքր առաջ Սոբյանինը հայտնել էր Մոսկվային մոտենալիս երկու անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։


Leave a Comment