Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2951-ի – armeniatoday.am

Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Լիբանանի հարավային և հարավարևելյան հատվածներում իրականացված հարվածների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է 55 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի Առողջապահության նախարարությանը։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2951-ի, իսկ վիրավորների թիվը՝ 8988-ի», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X օրաթերթում։

Առողջապահության նախարարությունը նշել է, որ իսրայելական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը շարունակում են հարվածել Լիտանի գետից հարավ և հյուսիս գտնվող բնակավայրերին, և հնարավոր է, որ զոհերի թիվը մինչև օրվա վերջ աճի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։

Leave a Comment