Radar զրույցի այսօրվա հյուրն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանը։
Անդրադառնալով իրենց կուսակցության մարզային այցերին՝ Փաշոյանը նշեց՝ դրանք ոգևորող են, հնարավորություն կա հեռացնելու այս իշխանություններին։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը պասիվ է, քարոզարշավ չի իրականացնում՝ Փաշոյանն այսպես պատասխանեց.
«Չեմ կարծում, որ ընդդիմությունը պասիվ է։ Ի՞նչն է ճիշտ ասել. նրա՝ համազգային վստահություն ունենալու մասին պնդումները խիստ չափազանցված են։ Ինքը չունի այդպիսի վստահություն այս երկրում, ու բնակչության մեծամասնությունը իրեն չի վստահում»։
Նրա խոսքով՝ դասական քաղաքականությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ճգնաժամի մեջ է։
Փաշոյանի խոսքով՝ իրենք չունեն վարչապետի թեկնածու.
«Մենք ունենք նախագահի թեկնածու։ Սրանք խորհրդարանական ընտրություններ են։ Մեր նախագահի թեկնածուն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է»։
Փաշոյանի խոսքով՝ առանց իրենց հնարավոր չէ իշխանափոխություն անել։
Մանրամասները՝ տեսանյութում
