NASA-ի «Psyche» տիեզերանավը, որը շարժվում է դեպի հազվագյուտ մետաղական աստերոիդ, այս շաբաթ կանցնի Մարսին չափազանց մոտ՝ օգտագործելով մոլորակի ձգողականությունը արագություն հավաքելու համար։ Սարքը Մարսի կողքով կանցնի մոտ 19 848 կմ/ժ արագությամբ և կմոտենա ընդամենը 4 500 կմ հեռավորության վրա։ Այդ ընթացքում «Psyche»-ի բոլոր գիտական սարքերը կաշխատեն, իսկ տեսախցիկները հազարավոր լուսանկարներ կանեն։
NASA-ում նշում են, որ այս անցումը միաժամանակ փորձարկում է և հնարավորություն՝ ստանալու տպավորիչ կադրեր։ Մարսը սկզբում երևում է կիսալուսնի տեսքով, իսկ հետո՝ ամբողջական գունդ։ «Psyche»-ի գլխավոր նպատակը նույնանուն աստերոիդն է, որը գիտնականները համարում են բացառիկ երևույթ։ Ի տարբերություն աստերոիդների մեծ մասի, որոնք կազմված են քարից կամ սառույցից, այն հարուստ է մետաղներով՝ հիմնականում երկաթով և նիկելով։ 2023-ին արձակված «Psyche» տիեզերանավը պետք է հասնի իր թիրախին 2029 թվականին և երկու տարի ուսումնասիրի այդ խորհրդավոր մետաղական աշխարհը։
