Իրանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ. Մերց

Իրանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ վերջինիս Չինաստանից վերադառնալու ճանապարհին։ 

Կողմերը համակարծիք են եղել, որ Իրանը պետք է անհապաղ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, և որ այդ երկրին չպետք է թույլատրվի ունենալ միջուկային զենք։

Մերցն ընդգծել է, որ Իրանը պարտավոր է բացել Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար։ 

Այս պահանջը հնչում է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հայտարարության ֆոնին, ըստ որի՝ նեղուցը բաց է միայն «բարեկամ երկրների» նավերի համար, իսկ «թշնամի» պետությունների առջև այն մնալու է փակ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment