Երևանում հունիսին կանցկացվի բալետային 4-րդ միջազգային փառատոնը

Երևանում հունիսին կանցկացվի բալետային 4-րդ միջազգային փառատոնը

15 մայիսի 2026 – 16:47 AMT

PanARMENIAN.Net – Հունիսի 2-6-ը Երևանում կանցկացվի բալետային 4-րդ միջազգային փառատոնը, հայտնում է քաղաքապետարանը:

Հունիսի 2-ին և 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ ներկայացվելու է Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Թամար» բալետի պրեմիերան։

Հունիսի 5-ին և 6-ին ցուցադրվելու է արդեն մեծ ճանաչում և սեր վայելող «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան։

Ներկայացումները սկսվելու են ժամը 20:00-ին։ Վայրը՝ Թումանյանի անվան զբոսայգի։ Մուտքն ազատ է։

Leave a Comment