Մոսկվան ըմբռնումով կմոտենա ՀՀ ժողովրդի ցանկացած ընտրությանը. Օվերչուկ

Մոսկվան ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը»,- ասել է նա «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. ԿազանՖորում» համաժողովի շրջանակում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման մասին։

Leave a Comment