
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փաստն այն է, որ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին «կզացրել» է ու հիմա էլ «կզած» է պահում. էլ «հարբած ծաղրածու», էլ «մի կոլխոզ չղեկավարած դիլետանտ», էլ ինչ ասես չանվանեց Փաշինյանին, հետո էլ հայտարարեց, որ կինը՝ Մեհրիբանը խնդրել է Փաշինյանին այլևս չնվաստացնել, ուստի հետևում է կնոջ խորհրդին։ Հիմա էլ Փաշինյանը գնում է այդ մարդու դիմաց «համավոր հարսի» վարքագիծ է դրսևորում, այնքան ակնհայտ է, որ բոլորդ եք տեսնում, թե ինչպիսի վախ ունի Ալիևից։ Կզացնելը էլ ո՞րն է լինում, երբ Ռոբերտ Քոչարյանի ասածից նեղանում է, թե՞ իր թույլ տեղին է կպնում։ Առավել ևս, Քոչարյանն այդ մասին բարձրաձայնելու իրավունքն ունի, քանի որ ինքն այդ նույն Ալիևի հետ բոլորովին այլ կերպ է հարաբերվել։
Կամ, որ Քոչարյանին ասում է՝ ապացուցիր, որ 5000 զոհ է եղել, չես կարող ապացուցել։ Սա հերթական անգամ մոռանում է, որ, որպես երկրի ոչ բարով ղեկավար, պատերազմում զոհերի քանակի ապացուցման բեռը հենց ինքն է կրում, ինչը մինչև օրս չի արել, հայրենիքի համար զոհված հերոսների ամբողջական ցանկը մինչև օրս չի հրապարակել, տարիներ առաջ էլ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե նրանք 4000-ն են, պլյուս մինուս 50։ Հայրենի հողի համար զոհվածներին «պլյուս մինուս»-ով հաշվողը ակնհայտորեն նրանց շարքում չի դասում նաև 2022-2023 թվականների ադրբեջանական ներխուժումների, Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման ընթացքում զոհված հարյուրավոր հայորդիներին։
Հ.Գ. Հարգելի ժողովուրդ, առաջիկա ընտրություններին անպայման մասնակցեք և բացառեք հանուն աթոռի՝ Ալիևի առջև ծնկի եկած, հայրենիքը մոռացած, «խաղաղության» տեսքով հերթական նախընտրական սուտը հրամցնող այս ճղճղան մարդու վերարտադրությունը, հակառակ պարագայում՝ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու, քան նախորդ տարիներին»։