Ըմբշամարտի ԵԱ․ Սուրեն Իշխանյանը երկու հաղթանակ է տարել – armeniatoday.am

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների ազատ ոճայինների Եվրոպայի առաջնությանը Սուրեն Իշխանյանը երկու հաղթանակ է տարել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

55 կգ քաշային Իշխանյանը ժամանակից շուտ 2 հաղթանակ է տարել ու անցել առաջնության կիսաեզրափակիչ։

Եզրափակիչ դուրս գալու համար Իշխանյանը կգոտեմարտի այսօր երեկոյան։

Առաջնությունը մեկնարկել է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 17-ին։

Leave a Comment