Ըստ Reuters գործակալության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Իրանի միջուկային զենքի ծրագրի 20 տարով կասեցման տարբերակը։
Որպես հիմնական պայման՝ Թրամփը շեշտել է, որ Թեհրանի հանձնառությունը պետք է լինի «իրական» և հավաստի։
«20 տարին բավարար է։ Բայց դա պետք է լինի իրական 20 տարի»,- շեշտել է նա։
Սա Վաշինգտոնի կողմից հնարավոր զիջման առաջին ազդակն է երկարատև պատժամիջոցների և ռազմական լարվածության ֆոնին։
