Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոնը (ՌՀՀՆԿ), Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի (ՌԴ) աջակցությամբ, Երևանում անցկացնում է միջազգային կլոր սեղան՝ «Ռուս-ամերիկյան հարաբերությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի ու հետխորհրդային տարածքի վրա» թեմայով:
Միջոցառման հատուկ հյուրերն են.
Տիմոֆեյ Բորդաչով — «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (ՏԲԴ ԱՀՀ) Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր,
Իվան Սաֆրանչուկ — ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ/МГИМО) Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, ՄՄՀՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող,
Արսեն Գասպարյան — քաղաքական գիտությունների դոկտոր, «Genesis Armenia» վերլուծական կենտրոնի ծրագրերի ղեկավար:
Հայկական կողմից միջոցառմանը ներկա են առաջատար փորձագետներ, լրագրողներ, մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ, ինչպես նաև օտարերկրյա դիվանագետներ:
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։