Հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապրիլի 16-ին օկուպացված Արցախի Կովսական քաղաքում կայացած Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։

Leave a Comment