Օվերչուկը և Մուսթաֆաևը քննարկել են տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև – Նորություններ 15.05.2026

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը և Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները։

Աշխատանքային հանդիպումը կայացել է Կազանի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապրիլի 16-ին օկուպացված Կովսականում կայացած Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։

 

Leave a Comment